top of page
_MG_0002_edited_edited.jpg

Ֆրակցիոն Secret RF միկրոասեզային երիտասարդեցում

Ծառայության մասին

elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը Ձեզ է ներկայացնում  նոր սերնդի Secret RF  սարքավորումը։ Այն իրենից ներկայացնում է միկրոասեղային ֆրակցիոն ռադիոալիքային լիֆտինգ։ Оգնում է երիտասարդացնել մաշկը և բարձրացնել նրա առաձգականությունը: Սկզբունքը հիմնված է միկրոասեղների օգտագործման վրա, որոնք ընկղմվելով մաշկի մեջ, ռադիոհաճախականության էներգիայով ազդում են խորը շերտերի վրա։ Secret RF -ը առաջադեմ, եզակի սարքավորւմ է` Կորեայից:

Այն կարելի է օգտագործվել ոչ միայն ձգելու և հակատարիքային էֆեկտ ստեղծելու համար, այլ նաև ավելորդ քրտնարտադրության բուժման համար։

Ոսկեպատ ասեղիկները ծակում են մաշկը առաջացնելով տրավմա, իսկ ռադիոալիքային ճառագայթները քայքայում  են մաշկի կոլագենը, խթանվում է նոր կոլագենի սինթեզը։ Արդյունքում ունենում ենք հարթ և էլաստիկ մաշկ։  


Secret RF-ի առավելությունները 


  • Արագ վերականգնում, նվազագույն վնաս 

  • Միատարր ազդեցություն։ Քարտրիջում գտնվող միկրոասեղները տեղադրվում են բարձր ճշգրտությամբ և խիստ հսկողության ներքո ճառագայթում են ռադիոհաղորդիչ էներգիան անմիջապես դեպի ցանկալի տարածք։ 

  • Բազմակողմանիություն։ RF ճառագայթման խորության և ինտեսիվության համար կարգավորման շնորհիվ պրոցեդուրան կարող է իրականացվել մարմնի տարբեր մասերում։ 

  • Անհատական մոտեցում։Դեմքի կամ մարմնի մաշկի վրա ազդելու համար օգտագործվում են տարբեր տեսակի գլխիկներ։ Միկրոասեղների վրա ոսկե ծածկույթն ապահովում է դրանց նուրբ ներթափանցումը մաշկի տակ։Սա խուսափում է ածխացումից և բորբոքումից։ 

  • Ամբողջականա ստերիլություն։Բոլոր գլխիկները մեկանգամյա  օգտագործման են և և փոփոխվում են յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո։ 

  • Կիրառվում է կնճիռների հարթեցման, ոչ վիրահատական լիֆտինգի, մաշկի առաձգականության բարձրացման , ակնեից հետո առաջացած սպիների և հիպերպիգմենտացիայի բուժման սև կետերի և ծակոտիների վերացման; մաշկի գույնի և ռելիեֆի հավասարեցման, ավելորդ քրտինքի վերացման, անոթային ցանցի հեռացման, ստերիաների նվազեցման համար։ 


Ցուցումներ՝  


  • կնճիռներ, 

  • սպիներ, 

  • ստրեաներ, 

  • մաշկի ծավալի կորուստ, 

  • ակնե։


Հակացուցումներ՝  


  • հղիություն և լակտացիայի շրջան, 

  • տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններ, 

  • շաքարային դիաբետ 

  • հերպես՝ սրացման փուլում։ 

bottom of page