top of page

Ծառայության մասին

Պլազմոթերապիան ներարկումային մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է մաշկաբանության, էսթետիկ և բժշկական այլ բնագավառներում, որի ժամանակ կիրառվում է այցելուի արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիագան շիճուկը։


Այն չունի տարիքային սահմանափակումներ, չունի վարակելու վտանգ և  չի կարող առաջացնել ալերգիա։ Այն համադրվում է բուժման ցանկացած այլ մեթոդի հետ։ Այցելուից վերցվում է երակային արյունը պլազմոլիֆտինգի համար հատուկ նախատեսված փորձանոթի մեջ, ցենտրիֆուգվում են, որի ընթացքում թրոմբոցիտները անջատվում են արյան մյուս ձևաբանական տարրերից։


Շիճուկը պարունակում է տարաբնույթ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կանոնակարգում են հյուսվածքներում վերականգնման գործընթացները։ 


Ցուցումներ՝

 

  • կորյակային հիվանդություններ / սեբորեա/հետակնե/ 

  • ռոզացեա 

  • մաշկի չորություն 

  • մազաթափություն 

  • սթրեսի ենթարկված մաշկ 

  • վիրաբուժական միջամտություններից, լազերային ագրեսիվ պրոցեդուրաներից  առաջ և հետո 


Հակացուցումներ՝ 


  • հղիություն և լակտացիոն շրջան 

  • խրոնիկ հիվանդությունների սրացումներ 

  • բակտերիալ/վիրուսային ինֆեկցիաներ 

_MG_0002_edited_edited.jpg

Պլազմոթերապիա

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Շնորհակալություն

Կոնտակտներ

055 440 064

  • facebook messenger white icon

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2025 by Slice Consulting

bottom of page