Մաշկի խալերի, նորագոյացությունների լազերային CO2 Fraxis Ilooda հեռացում
Ծառայության մասին
elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը Ձեզ է ներկայացնում նոր սերնդի Ilooda Fraxis CO2 լազերային հղկման սարքավորումը։ Էսթետիկ սարքավորումներ ստեղծող հարավկորեական առաջատար Ilooda- ն ստեղծել է տեխնոլոգիաների սիներգիա մեկ՝ Fraxis CO2 լազեր մուլտիպլատֆորմում և նոր հնարավորություններ է առաջարկում էսթետիկ բժշկության կլինիկաների բժիշկներին։ Այն մաշկը մաքրող և երիտասարդացնող անվտանգ, վերահսկելի և արդյունավետ միջոցներից է:
Fraxis CO2 լազեր-ը իդեալական տեխնոլոգիա է մաշկի Lifting և Anti Age-ի համար՝ օգտագործելով նվազագույն ինվազիվ միկրոասեղներ։ Լազերային հղկումը շատ կարևոր դեր ունի մաշկի հարթեցման գործում: Այս տեխնոլոգիան հեռացնում է մաշկի մակերեսային շերտը: Խթանում է նոր բջիջների ձևավորմանը:
Մաշկի լազերային հղկման եղանակը օգտագործում են դեմքի և մարմնի ամենանուրբ և զգայուն հատվածներում, քանի որ լազերային ճառագայթների ներթափանցման խորությունը մակերեսային է։
Եթե Դուք ունեք․
Անհարթ մաշկ
Հիպերպիգմենտային բծեր
Կնճիռներ
Ատրոֆիկ և հետ-ակնե սպիեր
Զոլեր
Տրավմատիկ , հետվիրահատական սպիներ
Թորշոմած մաշկ
Դուք կունենաք․
Տարբեր խորությունների մաշկափոխանակություն
Մաշկի վերականգնում
Կոլագենի սինթեզի ակտիվացում
Երիտասարդ և հարթ մաշկ
Մաշկի առաձգականության բարձրացում
Կնճիռների, սպիերի հարթեցում
Հակացուցումներ՝
հղիություն և լակտացիայի շրջան,
պսորիազ,
էպիլեպսիա,
բորբոքումներ բուժվող հատվածում
քիմիական պիլինգներին հաջորդող երկու շաբաթները